
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ամփոփվել է 2024 թվականի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած հարկ վճարողների մասին տեղեկատվությունը:
2024 թվականի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություն է ներկայացրել 57 773 հարկ վճարող։
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած հարկ վճարողների ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքէջի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնի «Ցանկ՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած հարկ վճարողների» ենթաբաժնում: