2022թ. Արտաքին գործերի նախարարության շրջանակում նախատեսվում է իրականացնել 5 ծրագիր 8 միջոցառմամբ։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին, 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Այդ նպատակների համար նախատեսվում է հատկացնել 16 մլրդ 653 մլն դրամ։ Աճը 2021թ. համեմատ կազմել է 2,26 տոկոս։ Ընդ որում՝ «Համագործակցություն միջազգային կառույցների հետ» ծրագրով, որի շրջանակում նախատեսված են անդամավճարներ, նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 295 մլն դրամ։ Ծախսերի աճը այստեղ կազմել է 4,47 տոկոս։