2021 թվականի ընթացքում քննված քրեական գործերը...

2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության բոլոր նախաքննական մարմինների վարույթում քննվել է 44 հազար 751 քրեական գործ, որը նախորդ տարվա համեմատ ավել է  10 հազարով: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:

«Ներկայացնեմ դատախազական ծանրաբեռնվածությունը՝ 44 հազար 751 քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնելիս: Մեկ դատախազի հաշվով կազմել է 123 քրեական գործ:  Քննիչի միջին ծանրաբեռնվածությունը Հանրապետությունում եղել է 76 քրեական գործ»,- ասաց Դավթյանը:

Անդրադառնալով զուտ դատախազական աշխատանքինԴավթյանը նշեցոր  այս քրեական գործերի քննության ընթացքում դատախազական ներգործության միջոցները ոչ միայն այս ծանրաբեռնվածության մեջ չեն զիջել թվային ցուցանիշներով և բովանդակային արդյունավետությամբայլ ընդհակառակը՝ հիմնական ուղղություններով կարելի է ասել կրկնակի աճ են գրանցել:

«Տարվա ընթացքում կայացվել է շուրջ 9 հազար դատախազական ակտԷապես ավելացել են դատախազական ցուցումների թիվըդատախազների կողմից տարվա ընթացքում տրվել է 5300 ցուցումորը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա արդյունքներին»,- ասաց Դավթյանը: