2020-ին Հայաստանը Արցախին 75 մլրդ դրամի բյուջ...

Մայիսի 24-ին Արցախում հրավիրվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որտեղ ներկայացվել է Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: 2020 թվականի պետական բյուջեով պլանավորված 56 մլրդ 937.1 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 49 մլրդ 498.7 մլն դրամ կամ ծրագրավորված ցուցանիշը կատարվել է 86.9 տոկոսով, որն իր հերթին 17.7 տոկոսով կամ 10 մլրդ 636.3 մլն դրամով պակաս է 2019 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներից:

Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 122 մլրդ 557.9 մլն դրամ` ապահովելով պլանավորված ցուցանիշի 89.7 տոկոսը: Պետական բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման: Ամբողջ ծավալով ֆինանսավորվել են աշխատավարձերը, թոշակները, նպաստները և սոցիալական բնույթի այլ ծախսերը, ինչպես նաև կորոնավիրուսով և պատերազմական գործողություններով պայմանավորված հրատապ ծրագրերը:

«Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կազմել է 17.6 տոկոս: Ընդհանուր առմամբ, հարկային եկամուտների ավելի քան 78 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին: Հայաստանի Հանրապետությունից ստացված բյուջետային վարկի գումարը կազմել է 75 մլրդ 124.0 մլն դրամ: Պետական բյուջեի հավելուրդը կազմել է 2 մլրդ 064.9 մլն դրամ, որը հիմնականում ուղղվել է նախկինում ներգրավված փոխառու միջոցների մարմանը: 

Մանրամասները՝  այստեղ։