![2019թ.-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած կարգավ...](/imgs/posts/medium/2025/02/171003a.png)
2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ծրագիրը բովանդակությամբ նման էր «Լավրովի պլանին», որի մասին բոլորը գիտեին։ Այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Նրա գնահատմամբ՝ դեռ 2019 թվականին ներկայացված այս պլանը նույն «Լավրովի պլանն» էր՝ միայն որոշ փոփոխություններով։ «Լավրովի պլանը» հետևյալն էր՝ հարցի փուլային լուծում։ Առաջին փուլում հայկական կողմը պետք է զիջեր 5 շրջան։ Միաժամանակ, որոշվել է անորոշ ժամկետով թողնել այլ հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կարգավորումը։ Մնացած ամեն ինչ ընդամենը դետալներ են»,- նշել է Եղոյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանություններից պահանջում էր հրապարակել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները, այլ ոչ թե անընդհատ յուրովի մեկնաբանել դրանք։ Ավելի ուշ, այս պահանջին միացան ընդդիմության այլ ներկայացուցիչներ։