200 կրթաթոշակ լավագույն ուսանողներին. Ամերիաբ...

Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ հայտարարում է «Իմ Հայաստան, իմ ապագա» կրթաթոշակների մրցույթ, որը նախատեսված է Հայաստանի պետական և մասնավոր բոլոր բուհերի ուսանողների համար: Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել ակտիվ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին, որոնցից լավագույն 200-ը 4 ամիս շարունակ կստանա ամսական 50,000 ՀՀ դրամ կրթաթոշակ 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում: 

«Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթին կարող են դիմել բոլոր այն ուսանողները, որոնք Ամերիաբանկի Visa Student քարտապան են` բացառությամբ նրանց, ովքեր «Իմ Հայաստան, իմ ապագա» նախորդ մրցույթի արդյունքներով արդեն իսկ ստացել են կրթաթոշակ կամ որևէ այլ մրցանակ:

Հաղթողներն ընտրվելու են հետևյալ երկու չափանիշների համադրմամբ`

  • Կուտակային միջին որակական գնահատական /ՄՈԳ/ 2025-2026 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտի դրությամբ 
  • Ավտոմատացված ինտելեկտուալ թեստի արդյունքներ

«Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2025թ. նոյեմբերի 15-ը, Երևանի ժամանակով ժամը 23:59: Մասնակցության պայմանները և մյուս մանրամասները` այստեղ:

Հիշեցնենք, որ 2024-2025թթ. «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի արդյունքներով կրթաթոշակ է տրամադրվել ՀՀ 15 բուհից 160 ուսանողի:

Մրցույթն անցկացվում է «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: