200 000 ԱՄՆ դոլարի համաֆինանսավորման համաձայն...

Այսօր, Բնության համաշխարհային հիմնադրամի (ԲՀՀ) հայաստանյան մասնաճյուղը՝ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ 200 000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի համաֆինանսավորման  համաձայնագիր կնքեց:

Սա Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՊԳԿ-ի  առաջին լայնածավալ նախագիծն է, որին աջակցում է Կանաչ կլիմայի հիմնադրամը  (ԿԿՀ) և երկրի անտառային տնտեսությանն ուղղված՝ առաջին ֆինանսավորման առաջարկն է:

 Հարմարվողականության հզորացմանը և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնմանը նվիրված անտառտնտեսության ծրագրի համար,  այսօր, Բնության համաշխարհային հիմնադրամի (ԲՀՀ) հայաստանյան մասնաճյուղը՝ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ 200 000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի համաֆինանսավորման  համաձայնագիր կնքեց` որպես իր կողմից բնաիրային ներդրում: 

Սա Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՊԳԿ-ի  առաջին լայնածավալ նախագիծն է, որին աջակցում է Կանաչ կլիմայի հիմնադրամը  (ԿԿՀ) և երկրի անտառային տնտեսությանն ուղղված՝ առաջին ֆինանսավորման առաջարկն է:  Անտառները կոնցեսիոն պայամանագրերով հանձնելու և վառելափայտի մթերումը բարելավված կառավարելու, փայտանյութի և անտառների ոչ փայտանյութային ապրանքների արտադրության շնորհիվ, դա կբարձրացնի բնական ռեսուրսների տնօրինման և կառավարման գործում համայնքների դերը: Լինելով Հայաստանում համեմատաբար նոր մոտեցում, որպես մոդել դա  կարող է օրինակ ծառայել ամբողջ երկրի համար:

Համաձայնագիրն այսօր ստորագրեցին ԲՀՀ-ի  հայաստանյան մասնաճյուղի  տնօրեն՝ Կարեն Մանվելյանը և Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ՝ Ռայմունդ  Յելեն: 

«Այս կարևոր նախագծում Բնության համաշխարհային հիմնադրամի մասնակցությունն ու ներդրումը լայն գործընկերություն ծավալելու կարևոր բաղադրիչներից մեկն է», - ասաց Յելեն: «ԲՀՀ –ի փորձն իր հետագա արժեքը կհաղորդի ծրագրի իրականացմանը”, հավելեց նա:

Ծրագրի ութ տարիների ընթացքում ԲՀՀ-ի  հայաստանյան մասնաճյուղը համաֆինանսավորելու է նախագիծը և տեխնիկական և ֆինանսական աջակցություն է տրամադրելու համայնքի ներգրավվածության և անտառների կառավարմանը մասնակցելու, ինչպես նաև Սյունիքի մարզի համանքային հողերում նոր անտառային տարածքներ հիմնելու համար:

«Այդ նպատակով նախագիծը մեծապես կնպաստի Կովկասի էկո-տարածաշրջանում էկո-միջանցքների ստեղծման ապահովման մեր նպատակին», - նշեց Կարեն Մանվելյանը: «Անտառները Հայաստանի պատմության և ժառանգության մի մասն են, և մենք համոզված ենք, որ պարադիգմայի ոչ մի փոփոխություն հնարավոր չի լինի, քանի դեռ համայնքների մասնակցությունը անտառների համայնքահեն կառավարման մեջ ապահովելու համար հաշվի չեն առնվել խոցելի համայնքների էներգետիկ կարիքները և նրանց համար հարմարեցված գիտելիքներ չեն փոխանցվեն»:

Իր գործունեության գրեթե 20 տարիների ընթացքում, անտառային էկոհամակարգերը  կլիմայի փոփոխությանը հարմարվելու օգնական միջոցներ ձեռնարկելով ՝ ԲՀՀ-ն աշխատում է մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունը և հարմարվել դրան:  Դա իրականացվում է  անտառների վերականգնման, վերափոխման և պահպանվող տարածքների ստեղծման նախագծերի միջոցով:  

Այս ութամյա նախագիծը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 18,7 միլիոն ԱՄՆ դոլար, ապավինելու է  նաև ՀՀ կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության, Իտալիայի Բոլցանոյի ինքնավար մարզի և ՊԳԿ- ի համաֆինանսավորմանը և տեխնիկական փորձառությանը: 

Ծրագրի նպատակները կյանքի կկոչվեն ՊԳԿ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի հետ սերտ համագործակցությամբ։