Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքով երեքշաբթի կայցելի Մերձավոր Արևելք՝ քննարկելու Գազայի իրավիճակը և տարածաշրջանային անվտանգության խնդիրները։
«Այս ուղևորությունը կսկսվի Եգիպտոսից և կշարունակվի Պարսից ծոցի տարածաշրջանում: Այն կավարտվի ուրբաթ օրը՝ Իսրայելում։ 2000թ․–ից ի վեր առաջին անգամն է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը այցելում է այս երկիր»,- գրել է նա իր X-ում: