20 հազար դոլա՞ր մեկ գիշերվա համար․ Փաշինյանը...

Սեպտեմբերի 25-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը գտնվել է Մոսկվայում և, ըստ մեր տեղեկությունների, գիշերել է The Carlton շքեղ հյուրանոցում։ Մեզ հասած տվյալներով՝ Փաշինյանը գիշերել է կամ նախագահական լյուքս համարում, որի արժեքը կազմում է շուրջ 20 հազար դոլար մեկ գիշերվա համար, կամ էլ իպերատրական լյուքսում, որտեղ գիշերակացը հասնում է մինչև 25 հազար դոլարի։

Մեր խմբագրությունը կապ է հաստատել հյուրանոցի ադմինիստրացիայի հետ։ Մենք ներկայացանք որպես Փաշինյանի աշխատակազմի աշխատակից և խնդրեցինք հյուրանոցային ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն՝ այն ներառելու մեր հաշվետվությունում։ Հյուրանոցի կառավարիչը, սակայն, հրաժարվեց հավելյալ տեղեկատվություն տրամադրել․ «Մեր հյուրերի մասին տեղեկությունները գաղտնի են, կամ պետք է ասեք պարոն Փաշինյանի գրանցման կոդը»,– ասաց նա մեզ հետ զրույցում։

Փորձեցինք նաև կառավարությունից մեկնաբանություն ստանալ։ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը չի արձագանքում մեր զանգերին։

Հիշեցնենք, որ դեռևս 2018-ին Politik.am-ը բացահայտել էր, որ Փաշինյանը Դավոսի տնտեսական ֆորում իր հետ տարել էր նաև կնոջը։ Այն ժամանակ նրանք գիշերել էին գերշքեղ հյուրանոցում, որտեղ գիշերակացը կազմել էր շուրջ 7500 դոլար։ Սկզբում կառավարությունը կտրականապես հերքում էր մեր հրապարակումները, սակայն փաստերի ճնշման տակ ստիպված եղավ ընդունել դրանց ճշմարտացիությունը։

Այսօր էլ կրկնվում է նույն պատկերն․ տեղեկությունները դեռևս չեն հաստատվել, բայց հարցը մնում է բաց՝ պետական միջոցները արդյո՞ք շռայլորեն ծախսվել են Մոսկվայում վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կեցության համար։ Իսկ հասարակությունը շարունակում է պատասխաններ սպասել, մինչ պաշտոնական լռությունն ավելի է խորացնում կասկածները։