14-ամյա Վահեն գտնվել է. նրա վիճակը լավ է

Նախօրեից որոնվող Վահե Ապիկյանը գտնվել է Գողթի անտառային տարածքներից։ Այս մասին հայտնել է երեխայի հայրը՝ Տիգրանը։

Հայրը դեռ չի տեսել երեխային, նրան այս պահին տեղափոխում են ոստիկանության բաժին, հոր խոսքով՝ երեխայի վիճակը լավ է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեխան գրություն է թողել, որում հայտնել է, որ ցանկանում է ճգնավոր դառնալ։ Նշենք, որ Վահեն դպիր է Սուրբ Սարգիս եկեղեցում։

ՆԳՆ ոստիկանությունից էլ հայտնում են, որ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների և քաղաքացիների որոնողական աշխատանքի արդյունքում նա անվնաս հայտնաբերվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում: