100 դրամի համար մի՛ թքեք ձեր պետության վրա, ա...

Մարդն իր ու պետության միջև օրգանական կապը չի տեսնում: Այս մասին ընտանեկան փոդքասթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չի տեսնում, որ սա իր պետությունն է, որ նույն արյունատար համակարգի մաս է: Ես ամեն ինչ պետք է անեմ, որ մարդը հասկանա՝ դա իրենն է, որ իր զավակն է այս պետությունը: Ոնց է թոռը պապիկի գրկին նստում, այս պետությունն իր թոռն է, մեր երկրի քաղաքացիների մի մեծ մասը 30 տարեկանից մեծ է: Այս պետությունը նույնիսկ ինձանից է տարիքով ավելի երիտասարդ, խնամքի, քնքշանքի  կարիք ունի այս պետությունը: Պետք չէ այս պետությունն անընդհատ անիմաստ «քացու տակ» տալ, սատկացնել: Սա ձերն է, ժողովուրդ ջան, ձեր զավակն  է, դուք եք ստեղծել այս պետությունը, դուք եք ծնել այս պետությունը, ոտի տակ մի տվեք այս պետությունը: 100 դրամի համար մի՛ թքեք ձեր պետության վրա»,- ասաց նա:

Խոսելով տրանսպորտի գնի թանկացման մասին, Փաշինյանն ասաց.

«Երևանում եղել է տրամվայ, որը գործարանից արտադրվել ու դուրս է եկել, ի՞նչ է եղել այդ տրամվայի հետ, քշվել, քշվել, քշվել է ու կանգնել է, որովհետև ոչ ոք չի ուզեցել պատասխանատվություն վերցնի, ասի՝ ժողովուրդ ջան, պետք չէ մտածել ոչ այսօր  երթևեկելու մասին, մի քիչ էլ սակագնի մեջ պետք է ներդրումային կոմպոնենտ լինի, որ այս տրամվայը մինչև վերջ չմաշենք ու հնարավոր լինի այն փոխարինել նորով: Ինչո՞ւ օրինակ Երևանում չկա այն տրամվայից, որ կա Ստրասբուրգում, որովհետև սակագինը եղել է երեկվա, ոչ թե վաղա օրվա մասին: Այդ վճարը միայն այսօր գնալ գալու մասին չէ, այդ վճարը նաև ենթակառուցվածքի գոյություն ունենալու համար է»: