10 մլն դրամ վճարած և մեկ ամիս ծառայած քաղաքաց...

«Արագացված զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկել է, որպեսզի զինծառայությունից խուսափոց քաղաքացիները չխուսափեն Հայաստան վերադառնալ:

Սարգսանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ 2005 թ-ից գործում է օրենք, որի համաձայն 27 տարին լրացած անձինք կարող են վերադառնալ ՀՀ և ծառայությունից խուսափելու համար չենթարկվել քրեական պատասխանատվության՝ վճարելով 3.6 մլն դրամ:

«Ես առաջարկում եմ մեր քաղաքացիներին վերադառնալ հայրենիք ավելի վաղ, քան կլրանա նրանց 27 տարեկանը, և վճարել 10 մլն դրամ ու ծառայել արագացված ընթացակարգով», - ասաց Սարգսյանը:

Նա նկատեց, որ օրենքն ուղղված է 3 խմբերի՝ Հայաստանից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիներին, այն քաղաքացիներին, ովքեր արտագաղթում են մինչև զորակոչային տարիքի հասնելը և արտերկում ապրող ու ՀՀ քաղաքացիություն չունեցող հայերին: