1 զոհ, 3 վիրավոր. Երևան-Սևան ճանապարհին «Merc...

Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս հայտնվել է անձրևաջրերի հետևանքով ճանապարհին առաջացած ջրափոսում, ապա առաջ ընթացել, բախվել պաշտպանիչ բետոնե հենապատին ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

ֆոտոլրագրողը հայտում է, որ նշված հատվածում տարիներ շարունակ ճանապարհի անհարթ լինելու պատճառով, երբ անձրև է լինում, անձրևաջրերը կուտակվում են ու վարորդները հայտնվում են այդ ջրափոսում և տեղի է ունենում վթար, այդ թվում՝ ողբերգական:Նմանատիպ վթարներից հետո պատկան մարմինները, այդ թվում՝ ճանապարհը սպասարկող ճանշինը խոստանում են, որ խնդիրը կլուծեն, սակայն մինչև այժմ ոչ մի դրական արդյունք: