Մոտ 1 ամիս է՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան 57/12 շենքի բնակիչները հայտնվել են քաշքշուկի առաջ։
Shamshyan.com-ի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց զայրույթն էին ուղղում Շենգավիթի թաղապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության հասցեներին։
Նրանք ասում էին. «Հունվարի 1-ից առաջին մուտքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է գալիս, լցվում ողջ նկուղը։ Նախ որ ջրի հսկայական կորուստ է առաջանում, նաև այն, որ շենքի հիմքերը քայքայվում են։
Դիմեցինք «Վեոլիա ջուր», պատասխանեցին, որ եթե շենքի նկուղային հատվածում է, դա Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթի թաղապետարանի կամ համատիրության գործն է։ Իրենք էդտեղ անելիք չունեն։
Դիմեցինք քաղաքապետարանի թեժ գիծ, անգամ գրավոր։ Այնտեղից ուղարկում են Շենգավիթի թաղապետարան, ու այսպիսի բյուրոկրատական քաշքշուկ։ Միայն թղթերն են ավելանում, բայց հարցը չի լուծվում»:



