Զելենսկին Սաակաշվիլիին է վերադարձրել Ուկրաինա...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին է վերադարձրել Ուկրաինայի քաղաքացիությունը:

Համապատասխան որոշումը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում:

Նշենք, որ Միխայիլ Սաակաշվիլին 2017թ. Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով զրկվել էր քաղաքացիությունից:

Միխայիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել Զելենսկուն.

«Շնորհակալ եմ նախագահին, փառք Ուկրաինային»: