«Wizz Air»-ը նախատեսում է մայիսի սկզբին վերսկ...

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ամենացածր գինն առաջարկող ավիաընկերությունը՝ «Wizz Air»-ը, մայիսի 1-ից կվերսկսի թռիչքները Վիեննայից, հայտնում է «Kurier»-ը՝ հղում անելով թոփ մենեջեր Ստիվեն Ջոնսին:

Չնայած կորոնավիրուսի համաճարակին՝ թռիչքները կվերսկսվեն 20 ուղղություններով, ներառյալ՝ Միլան, Թել Ավիվ և Վալենսիա:

Նախ, չվերթներ կլինեն շաբաթական մի քանի անգամ:  

Նվազած պահանջարկի պատճառով Ջոնսն ակնկալում է տոմսերի էլ ավելի ցածր գին: