Ուկրաինայում օդանավ է կործանվել

Ուկրաինայի Չերնովիցկու շրջանում կործանվել է թեթև շարժիչով «Բեկաս» օդանավը, փոխանցում է РИА «Новости»-ն:

Ինչպես հայտնում են ԱԻ պետական ծառայությունից՝ օդանավն ընկել է Պոգորելովկա ավանից ոչ հեռու գտնվող դաշտում:

Աղետի հետևանքով տուժել է օդաչուն և ուղևորը: Նրանց հոսպիտալացրել են: