Ուկրաինայի Չերնովիցկու շրջանում կործանվել է թեթև շարժիչով «Բեկաս» օդանավը, փոխանցում է РИА «Новости»-ն:
Ինչպես հայտնում են ԱԻ պետական ծառայությունից՝ օդանավն ընկել է Պոգորելովկա ավանից ոչ հեռու գտնվող դաշտում:
Աղետի հետևանքով տուժել է օդաչուն և ուղևորը: Նրանց հոսպիտալացրել են: