Թուրքիան Ադրբեջան է արտաքսել «Իսլամական պետու...

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով թուրքական «Hurriyet» թերթին, հաղորդում է, որ Թուրքիան Ադրբեջան է արտաքսել ահաբեկչական «Իսլամական պետության» 29 անդամների:

Անկարան ավելի վաղ հայտարարել էր, որ այլևս Թուրքիայի մեկուսարաններում չի պահելու «Իսլամական պետության» խմբավորումների ձերբակալված զինյալներին ու սկսել է նրանց արտաքսել Եվրոպա, Ռուսաստան ու այլ երկրներ:

Ադրբեջանի պաշտոնյաներն ավելի վաղ ասել էին, որ Սիրիայի ու Իրաքի տարածքում հարյուրավոր ադրբեջանցիներ կռվել են «Իսլամական պետության» շարքերում, որոնց մեծ մասը սպանվել է: Ադրբեջանցի զինյալների ընտանիքների մի մասը մնացել է այնտեղ, մի մասը՝ վերադարձել Ադրբեջան: