Կարևոր է, որ հնարավորություն ունենանք ուղիղ ք...

«ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների ամենամյա հանդիպմանը: «Այս հանդիպումը պարբերաբար տեղի է ունենում, երբ կարևոր փաստաթղթեր կան ստորագրելու: Հիմա կարևոր փաստաթուղթ կա ստորագրելու և՛ Իրանի, և՛ Սինգապուրի հետ, այդ իսկ պատճառով նաև Սինգապուրի վարչապետն է Հայաստան գալիս, ինչը նույնպես բացառիկ այց է լինելու՝ հաշվի առնելով Սինգապուրի կարևորությունը նաև ԵԱՏՄ-ի համար և որպես Ասիական տարածաշրջանի ամենահզոր տնտեսություններից մեկը: Նախագահները գալու են և այստեղ հանդիպում են ունենալու, ինչպես և յուրաքաչյուր տարի հանդիպում են ունենում անդամ պետություններից մեկի մայրաքաղաքաում: Մեծ հաշվով այս այցի տրամաբանությունը հենց Եվրասիական տնտեսական միության միջոցոռմանը մասնակցելն է, որքանով տեղյակ եմ որևէ պետության ղեկավարի կողմից երկկողմ այց՝ աշխատաքային կամ պաշտոնական, նախատեսված չէ»,- Politik.am-ի հետ զրույցում հոկտեմբերին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների՝ Հայաստանում կայանալիք ամենամյա հանդիպման մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ այս այցից, քաղաքագետը պատասխանեց, որ նման հանդիպումների ժամանակ պետությունների ղեկավարները հնարավորություն են ունում տարբեր հարցերի շուրջ քննարկումներ ունենալ: Այս առումով հնարավոր է՝ Հայաստանի վարչապետը հանդիպումներ ունենա բոլոր անդամ պետությունների ղեկավարների հետ՝ Ռուսատանից մինչև Սինգապուր, Իրանից մինչև Բելառուս:

«Սա իհարկե չափազանց կարևոր է, որ մենք հնարավորություն ունենանք ուղիղ քննարկել մեզ հուզող հարցերը մեր գործընկեր պետություննրի հետ»,- ընդգծեց Սուրեն Սարգսյանը:

Ավելի վաղ վերջինս այս կապակացությամբ ֆեյսբուքյան գրառում էր արել.