Սուրեն Քրմոյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրա...

Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սուրեն Քրմոյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական: Այս մասին նշված է e-gov.am կայքից:

Նշենք, որ Քրմոյանը օրերս է ազատվել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Ըստ մամուլի տեձղեկությունների, նա չէր ենթարկվել վերադասի հրամանին, Ամանորի արձակուրդն անցկացրել էր երկրից դուրս, ինչի պատճառով էլ ազատվել էր պաշտոնից։