Ռեկտորը ամբիոնի վարիչի պաշտոնը վաճառել է իր դ...

Շիրակի պետական համալսարանի Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցաշխատանքի ամբիոնի վարիչ Կարինե Սահակայնը պնդում է՝ իրեն տարբեր օղակներում ու հարթակներում վարկաբելով փորձում են ստիպել հրաժարական տալ պաշտոնից: Իր խոսքով՝ դրա համար անգամ կարճ ժամանակով գողացել են իր բջջային հեռախոսը, դրանով հայհոյախառն նամակներ ուղարկել համալսարանի աշխատակիցներին.«Նաև վկաներ կան, որոնք կփաստեն ասածիս ճշմարտացիությունը»,-նշում է Կարինե Սահակյանը:

Ըստ Սահակյանի՝ ուզում  են՝ հրաժարական տա, քանի որ այն ամբիոնը, որի ղեկավարն է ինքը, ունի բազմաթիվ դիմորդներ և ամենաակտիվն է համալսարանում: Ամբիոնի վարիչի խոսքով՝ իր դեմ արշավ են իրականացնում համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը և կառավարման խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Ըստ Սահակյանի՝ ռեկտորը ամբիոնի վարիչի պաշտոնը վաճառել է իր դասընկերոջ կնոջը:

Անդրադառնալով իր հեռախոսից ուղարկված նամակներին՝ կ. Սահակյանը նշում է՝ աշխատակիցներից մեկի հետ իր հարաբերությունները բարձրմակարդակի վրա են մինչ օրս, և ինքը չէր կարող նման բովանդակությամբ նամակ ուղարկել:

«Քրեականը հաստատեց, որ ես կապ չունեմ այդ ամենի հետ, նույնիսկ դատախազություն չի մտել գործը, մերժել են՝ հիմքեր չգտնելով»:

Սակայն Լևոն Բարսեղյանը Կարինե Սահակյանին հրավիրել է իր մոտ ու պահանջել հրաժարականի դիմում գրել: Այս մասին Բարսեղյանը գրառում է կատարել նաև իր ֆեյսբուքյան էջում: Կարինե Սահակյանի խոսքով՝ Բարսեղյանն իրավունք չունի իրենից հրաժարականի դիմում պահանջել.

«Ասաց՝ ես պահանջում եմ, որ Դուք դիմում գրեք, քանի ավելի վատ չի եղել: Ես հարցրի՝ Դու՞ք եք ի պաշտոնե ընդունել ինձ աշխատանքի, որ առաջարկում եք աշխատանքից ազատվել: Հիմա Լևոն Բարսեղյանն ինքն իրեն հռչակել է «արդարության մունետիկ» և ուզում է ինքը քննել այդ գործը: Բայց ՀՀ բարձրագույն իրավական օրգանը ոչ թե ինքն է, այլ Դատախազությունը: Կառավարման խորհրդի նախագահը ամբիոնի վարիչին աշխատանքից ազատելու կամ դաստիարակչական դասընթացներ վարելու ոչ մի լիազորություն չունի: Բարսեղյան Լևոնը այդ կլանի մեջ է՝ Կարեն Պետրոսյան՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Շիրակի մասնաճյուղի ռեկտորի ու Շիրակի պետական համալսարանի ռեկտորի Երվանդ Սերոբյանի հետ միասին»:

Անդրադառնալով Բարսեղյանի գրառմանը՝ Սահակյանն ասաց.«Աշխատակիցների հետ որևէ լարված հարաբերություն չունեմ: Ինքը զրո ինֆորմացիայով նման հոդված է գրել»:

Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցաշխատանքի ամբիոնի վարիչը պնդում է՝ քանի որ ռեկտորը ուսումնական պրոցես չի կարողանում կազմակերպել, կազմակերպում է քրեական լարված մթնոլորտ.«Առաջինի համար ինքը շատ ցածր ինտելեկտ ունի: Իր պատճառով ես քաղաք դուրս գալ չեմ կարողանում, որովհետև ուր գնացել է, պատմել է հեռախոսի ու նամակների սուտ պատմությունը»: