Սաակաշվիլին վերադարձավ Ուկրաինա

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Վարշավայից ժամանել է Կիև: «Բորիսպոլ» օդանավակայանում նրան դիմավորելու նպատակով հարյուրավոր մարդիկ են հավաքվել:

Սաակաշվիլիի վերադարձը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին նրան վերադարձրեց Ուկրաինայի քաղաքացիությունը:

«Նոր նախագահի օրոք որևէ ֆորմալ պաշտոն զբաղեցնելու ցանկություն ես չունեմ: Դա, որպես կանոն, վատ է ավարտվում», - Կիև մեկնելուց առաջ Վարշավայի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշել է Սաակաշվիլին: