Ռուսաստանն առանց Վրաստանի համաձայնության միաց...

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 6-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են երկաթուղային տրանսպորտի զարգացման ոլորտում համագործակցության եռակողմ հուշագիր: Փաստորեն, ինչպես գրում է «Սպուտնիկ»-ի ադրբեջանական ծառայությունը, առանց Վրաստանի համաձայնության` Ռուսաստանը ներառվել է Բաքու-Թբիլիսի-Կարս եռակողմ համաձայնագրում: Կայքն անդրադարձել է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև երկաթուղային համագործակցության համագործակցության ընդլայնման հարցին:

ՌԴ-ի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև երկաթուղային տրանսպորտի զարգացման ուղղությունը նախանշվել էր ավելի վաղ: «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը նախկինում էլ հետաքրքրություն էր ցուցաբերել այդ ուղղությամբ: Դեռևս 2016 թ. «Ադրբեջանի երկաթուղիներն» ու «Ռուսագրոտրանսը» ստեղծել էին «Ազրուստրանս» համատեղ ձեռնարկությունը, որի նպատակն էր բարձրացնել բեռնափոխադրումների ծավալները և ստեղծել առավել ինտենսիվ երթևեկություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև: