Քաղաքականության մեջ լավ է ունենալ երկաթե սիրտ...

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քաղաքականության մեջ լավ է ունենալ երկաթե սիրտ, քան ջրիկ ուղեղ

Դիվանագետների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի ելույթը դարձյալ պոպուլիզմի ժանրից էր`«օդում կախված» թողնելով մի շարք հարցադրումներ.

Նիկոլ, ու՞մ ջանքերով 
Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Ո՞վ Դուշանբեի վերելակում «կերավ Ալիևի կտերն» ու նրանից «կիրթ ու նորմալ» մարդու տպավորություն ստացավ:

Ո՞վ էր օտարերկրյա գործակալների մասին հայտարարում ` չգտնելով գեթ մեկին:

Ո՞վ էր բերանը ջուր առած լռում,երբ Բոլթոնն առաջարկում էր մեզ հրաժարվել «պատմական կաղապարներից»:

Ո՞վ էր Արցախում պատերազմը սկսող և հողեր հանձնող դավադիր ուժեր փնտրում` carte blanche տալով Ադրբեջանին:

Ո՞վ էր մայիսի 19ին դատարանների շրջափակման անօրինական կոչ անում:

Հ.Գ.

Քաղաքականության մեջ լավ է ունենալ երկաթե սիրտ,քան ջրիկ ուղեղ:

Շառլ դը Գոլ »: