Փաշինյանը Մակունցին հորդորել է «կարգի հրավիրե...

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ «Իմ քայլի» վերջին նիստերից մեկում Անդրանիկ Քոչարյանից լուրջ դժգոհություններ էին հայտնել, մասնավորապես, ապրիլյան պատերազմի հանձնաժողովի մասով։ Դժգոհության պատճառներից մեկը կապված է վարչապետի խորհրդական, ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ։

Բանն այն է, որ հանձնաժողովը նրան «հարցաքննության» է կանչել, և Քոչարյանը, ազարտի մեջ ընկնելով, Կարապետյանին ընդհուպ վիրավորական հարցեր է տվել։ «Առաջին ծանրակշիռ «վկան» էր տեսել՝ ոգևորվել», - ասաց հանձնաժողովի մեր աղբյուրը։

Կարապետյանը բողոքել է Նիկոլ Փաշինյանին, ասել, որ ինքն արժանի չէ նման վերաբերմունքի, և որ յուրայինների հետ չի կարելի այդկերպ վարվել։ Փաշինյանն էլ Մակունցին է հորդորել «կարգի հրավիրել» Քոչարյանին։

Վերջինիս նախատել են, թե ուրիշների վրա ուժդ չի պատում, չես կարողանում մարդ բերել, յուրայինների վրա՞ ես ուժդ ցուցադրում։ Քոչարյանը խոստացել է մոտ ապագայում Սերժ Սարգսյանին բերել հարցաքննության»: