Նախկինում Չալոն «Լիդիանի» շներից էր․ «շշմելու...

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով․

«Մեր Չալոյի պատմությունը

Նախկինում Չալոն «Լիդիան» ընկերության շներից էր։ Բայց երբ սկսվեց Ամուլսարի շահագործման դեմ բնապահպանական շարժումը, Չալոն անցավ ջերմուկցիների եւ բնապահպանների կողմը և հիմա դեպի Ամուլսար տանող «պաշտպանական» երկրորդ պոստում արդեն մեկ տարուց ավելի է՝ պահում է դիրքերը։
Շշմելու պատմություն է, որ երեկ պատմեցին դիրքերը պահող տղաները»։