«Մեղրիի տարբերակի» մանիպուլյացիան. Ստեփան Դան...

Մարդկային տրամաբանությունը երբեմն դյուրին է լինում «անջատել» ակնհայտ անտրամաբանական միֆերով ու որքանով միֆն անտրամաբանական է, այնքանով այն հավանական է թվում. պետք է վերջապես այդ մանիպուլյացիայի վերջը տրվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ գրառումը վերնագրելով. «Մեղրիի տարբերակի» մանիպուլյացիան»:

Նա, մասնավորապես, ընդգծել է.

«Ակնհայտ է, որ Արցախի հարցի լուծումը տարածքների փոխանական տարբերակով ամերիկյան նախագիծ է եղել, որն առաջարկվել է Հայաստանին ու Ադրբեջանին։

Ակնհայտ է նաեւ, որ այդ տարբերակը աշխարքաղաքական մեծ փոփոխություններ էր ենթարկելու մեր մեծ տարածաշրջանը՝ Միջին Ասիայից մինչեւ Մերձավոր Արեւելք, ստեղծելով նոր աշխարքաղաքական դասավորվածություն, կամ երկարատեւ դիսբալանսի ժամանակաշրջան։ Ով ծանոթ է 19-րդ դարի այդ ռեգիոնի քաղաքական պատմությունը՝ Ռուսաստանի ու Բրիտանիայի միջեւ ընթացող «Մեծ Խաղին» ու Թուրքիայի ակնկալիքներին, սա լավ կհասկանա։

Կարծում եմ պարզ են «Մեղրիի տարբերակի» հնարավոր հետեւանքները։

1․ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտը լուծելով Ռուսաստանը գուցե ընդմիշտ կկորցներ իր ազդեցությունը Հարավային Կովկասում, իսկ Թուրքիան դառնում էր Հարավային Կովկասի վրա դոմինանտ ազդեցություն ունեցող երկիր։

2․ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ ցամաքային կապի ստեղծումն այդ երկրների ազգային երազանքն է, որի միջոցով «թյուրքական աշխարհի» ստեղծումը նոր հնարավորություն էր ստանում, նաեւ էներգակիրների մի հսկա հոսքի վրա քաղաքական ազդեցության հնարավորություն՝ Միջին Ասիայից մինչեւ Եվրոպա ու Հարավային Ասիա։

3․ Իրանը պոտենցիալ ապակայունացման վտանգի տակ էր հայտնվելու՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կոցմից իր Հյուսիասին սահմաններին թյուրքական չընդհատվող սահմանի առկայության պատճառով, որն կակտիվացներ Իրանի ադրբեջանցիների անձատողական տրամադրությունները։

4․ Ինչպես ողջ 19-րդ դարը, Թուրքիան Ադրբեջանի միջոցով նոր հնարավորություն էր ստանում ակտիվացնելու Հյուսիսային Կովկասում ու Ռուսաստանի մյուս հանրապետություններում մուսուլմաններին ու թյուրքերին։ Ով ծանոթ է «Կովկասյան պատերազմների» պատմությանը, դա լավ կպատկերացնի։

Հարցադրում

Ցանկացած ոք, ով Հայաստանում նման ծրագրի հետ առընչություն ունենար, դառնում էր Ռուսաստանի ոխերիմ թշնամին (Իրանին մտքում ենք պահում)։ Հիմա, ոնց է հնարավոր, որ այդ ծրագրի հետ համաձայնող քաղաքական գործիչը կարող էր դառնալ պրոռուսական քաղաքական գործիչ ու ստանա Ռուսաստանի աջակցությունը»: