Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փա...

Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1200 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1234  փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 377 մարդ (113 կին, 192 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 857 մարդ (257 կին, 437 երեխա)», - ասված էհաղորդագրության մեջ:

Նաև երկրի ներսում մշտական բնակության վայրեր ոչ մի բնակիչ չի վերադարձել: