«Մատաղացու գառը»․ հայտնի է, թե երբ հրաժարական...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար իրապես դժվար ժամանակներ են սկսել։ Կորոնավիրուսի համավարակը բացեց բոլորի խաղաքարտերն ու դիմակները։ Եթե մինչ համավարակը Փաշինյանը կարողանում էր «նոր» Հայաստանի մասին ուտոպիստական ելույթներով կերակրել իրեն հավատացող հանրությանը, իսկ պետական ֆինանսավորմամբ գործող մեդիագործիքներով ստեղծում էր տպավորություն, որ Հայաստանը հրաշալի կառավարիչների ձեռքում է հայտնվել, ապա համավարակի օրերին բացահայտվեց ներկա կառավարիչների մտքի և կարողությունների սնանկությունը։ Հայաստանցիները տեսան, որ գործ ունեն շարքային ստախոսի հետ, ով անգամ մեկ շենք չի կարող կառավարել։ 

Փաշինյանը դեռ կարողանում է արտակարգ դրությամբ պայմանավորված հանրային միջոցառումների սահմանափակմամբ և քարոզչամեքենայի աշխատանքով պահել իր դիրքերը, բայց լավ է հասկանում, որ ստիպված է հանրության մոտ առաջացած շատ հարցերի պատասխանել։ Ակնհայտ է, որ աշնանը վատթարանալու է նաև մարդկանց սոցիալական վիճակը և դժգոհության ալիքը առավել մեծանալու է։ Դժգոհության ալիքը իրական դժբախտություն է դառնալու Փաշինյանի գլխին։ Փաշինյանն էլ, ինչպես հայաստանցիների մեծ մասը, դժբախտությունից խույս տալու համար «մատաղացու գառ» պետք է մորթի։

Փաշինյանին պետք է իր թիմից մեկը, որի վրա կարող է բարդել համավարակի դեմ պայքարի տապալումը ու ինչ որ ընթացք հանդարտեցնել հանրության կրքերը։ Այս իմաստով «մատաղացու գառ» լինելու ամենահարմար թեկնածուն փոխվարչապետ, իսկ արտակարգ դրության պայմաններում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն է։ Փաշինյանը հենց նրան էլ պատարստվում է զոհել, որպեսզի պահպանի իր իշխանությունը։

Պատահական չէր, երբ ամիսներ առաջ, ըստ լուրերի, Ավինյանը պատրաստվում էր հրաժարական տալ՝ Փաշինյանը նրան համոզել էր մնալ։ Վարչապետը քաղաքական տեխնոլոգիաների գիտակ է ու լավ էր հասկանում, որ այդ փուլում Ավինյանի հրաժարականը կնշանակեր, որ համավարակի դեմ պայքարի տապալման համար հետո ինքը պետք է պատասխանատվություն ստանձնի։ Քաղաքական իմաստով Ավինյանը նաև շահած էր դուրս գալու խաղից, որն անթույլատրելի է Փաշինյանի համար։

Այս ամենը համադրելով, կարող ենք հստակ ասել, որ Ավինյանի հրաժարականը կլինի այն ժամանակ, երբ հանրությունը պատասխանատվության կանչի իշխանություններին համավարակի աղետալի հետևանքների համար։ Փաշինյանի այս պլանը կարող է խաթարել մեկ բան, եթե Ավինյանը գիտակցի և բավական կամք ունենա ու հոժարակամ հեռանա իր զբաղեցրած պաշտոնից։ Այդ դեպքում երեսը փրկելու շանս կարող է լինել։