Մակրոնը խոստանում է հրաժարվել նախագահական կեն...

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խոստացել է հրաժարվել իր հետագա նախագահական կենսաթոշակից՝ հօգուտ առաջարկվող կենսաթոշակային բարեփոխումներով նախատեսվող համընդհանուր համակարգի: Այս մասին երեկ հաղորդել է Ելիսեյան պալատը:

Նախագահական կենսաթոշակը հավասար է գործող պետական խորհրդականի աշխատավարձին և ներկայումս տարեկան 75 հազար եվրո է կազմում: