Լրագրողները բոյկոտեցին Մարտի 1-ի գործով դատակ...

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նախնական դատական նիստը։

Այսօր դատարանում լրագրողների համար խնդիրներ առաջացան՝ փաստաբանների ձայնը լսելի չէր, բարձրախոսները չէին աշխատում: Լրագրողները բոյկոտեցին նիստի լուսաբանումը՝ դուրս գալով դատարանի դահլիճից։

Այս պահին հայտարարված է ընդմիջում: Փորձում են լուծել տեխնիկական խնդիրը: