Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նախնական դատական նիստը։
Այսօր դատարանում լրագրողների համար խնդիրներ առաջացան՝ փաստաբանների ձայնը լսելի չէր, բարձրախոսները չէին աշխատում: Լրագրողները բոյկոտեցին նիստի լուսաբանումը՝ դուրս գալով դատարանի դահլիճից։
Այս պահին հայտարարված է ընդմիջում: Փորձում են լուծել տեխնիկական խնդիրը: