Իվետա Տոնոյանը՝ Գագիկ Ծառուկյանին հարցաքննութ...

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր երեկոյան հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության: 

Գագիկ Ծառուկյանին իրավապահ մարմին հրավիրել են Աբովյանում ընտրություններից առաջ ՔՊ-ի թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում։ 

Politik.am-ի հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, որ այդ մասին այսօր մամուլից է տեղեկացել.

«Անկեղծ ասած ես այդ մասին տեղեկատվություն չունեմ,  մամուլից եմ իմացել: Քննչական ծառայության մամուլի խոսնակի հրապարակումից հասկացա, որ գործը վերաբերում է օրեր առաջ Աբովյանում այրված մեքենայի միջադեպին: Կցանկանայի ընդգծել, որ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է իր տեսակետը: Շեշտելով,  որ  գործը շինծու լինելն  իր կարծիքն է  և հույս է հայտնել, որ  հանցագործությունը շուտափույթ կբացահայտվի: Ինչպես Ծառուկյանը, այդպես էլ մենք՝  ԲՀԿ խմբակցության պատգամավորներս, անթույլատրելի ենք համարում նման արարքը և խստորեն դատապարտում  այդ  գործելաոճը: Գագիկ Ծառուկյանն այսօր էլ  իրավապահ մարմիններին հորդորել է ուժերի գերլարում իրականացնել և պարզել հանցագործության մեղավորներին»։

«Կարծում եմ, սա դարի հանցագործություն կան Քենեդու սպաանությունը չէ, որ հնարավոր չի լինում  այս ժամանակահատվածում բացահայտել», նշեց պատգամավորը: