ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր երեկոյան հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության:
Գագիկ Ծառուկյանին իրավապահ մարմին հրավիրել են Աբովյանում ընտրություններից առաջ ՔՊ-ի թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում։
Politik.am-ի հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, որ այդ մասին այսօր մամուլից է տեղեկացել.
«Անկեղծ ասած ես այդ մասին տեղեկատվություն չունեմ, մամուլից եմ իմացել: Քննչական ծառայության մամուլի խոսնակի հրապարակումից հասկացա, որ գործը վերաբերում է օրեր առաջ Աբովյանում այրված մեքենայի միջադեպին: Կցանկանայի ընդգծել, որ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է իր տեսակետը: Շեշտելով, որ գործը շինծու լինելն իր կարծիքն է և հույս է հայտնել, որ հանցագործությունը շուտափույթ կբացահայտվի: Ինչպես Ծառուկյանը, այդպես էլ մենք՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորներս, անթույլատրելի ենք համարում նման արարքը և խստորեն դատապարտում այդ գործելաոճը: Գագիկ Ծառուկյանն այսօր էլ իրավապահ մարմիններին հորդորել է ուժերի գերլարում իրականացնել և պարզել հանցագործության մեղավորներին»։
«Կարծում եմ, սա դարի հանցագործություն կան Քենեդու սպաանությունը չէ, որ հնարավոր չի լինում այս ժամանակահատվածում բացահայտել», նշեց պատգամավորը: