Այսօր «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իշխանությունները քննարկում են ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնանկության հարցը․«․․․․էդ դեբիլները հենց հիմա Մնացականյանի հրաժարական հարցն են քննարկում: Իրանց թվում է, որ այդպես Նիկոլին հարվածի տակից կկարողանան հանեն: Ճիշտ ա թվում, մի երկու ամսով կկարողանան, բա՞ հետո! Էս բորշը հո՞ Մնացականյանը չի եփել...»։
Իշխանության մոտ կանգնած մեր աղբյուրները ևս հաստատում են այս տեղեկությունները։ Հարցը դեռ վերջնական որոշված չէ, բայց Մնացականյանի հրաժարականը կարող է պարպել Արցախի խնդրի շուրջ քաղաքական դաշտում կուտակված ոչ դրական լիցքերը։ Իշխանությունները, սակայն բարդ ընտրության առաջ են կանգնած, քանի որ չունեն պատրաստված դիվանագետ իրենց թիմի ներսում, ով կփոխարինի Զոհրաբ Մնացականյանին։