Իշխանությունները քննարկում են Զոհրաբ Մնացական...

Այսօր «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ  իշխանությունները քննարկում են ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնանկության հարցը․«․․․․էդ դեբիլները հենց հիմա Մնացականյանի հրաժարական հարցն են քննարկում: Իրանց թվում է, որ այդպես Նիկոլին հարվածի տակից կկարողանան հանեն: Ճիշտ ա թվում, մի երկու ամսով կկարողանան, բա՞ հետո! Էս բորշը հո՞ Մնացականյանը չի եփել...»։

Իշխանության մոտ կանգնած մեր աղբյուրները ևս հաստատում են այս տեղեկությունները։ Հարցը դեռ վերջնական որոշված չէ, բայց Մնացականյանի հրաժարականը կարող է պարպել Արցախի խնդրի շուրջ քաղաքական դաշտում կուտակված ոչ դրական լիցքերը։ Իշխանությունները, սակայն բարդ ընտրության առաջ են կանգնած, քանի որ չունեն պատրաստված դիվանագետ իրենց թիմի ներսում, ով կփոխարինի Զոհրաբ Մնացականյանին։