Հուսով եմ՝ չեք թրջվել. Փաշինյանն այցելեց Երևա...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ այցելեց Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ողջունելու իր կոչով դատարանի մուտքը փակած քաղաքացիներին: Փաշինյանը շեշտեց՝ եկել է ասելու, որ սիրում է բոլորին: Նա նշեց, որ, ցավոք, չի կարողանա այցելել մյուս դատարանների մոտ գտնվող անձանց, և հույս հայտնեց, որ չեն թրջվել:

Հիշեցնենք՝ երեկ վարչապետը ֆեյսբուքյան գրառմամբ կոչ էր արել բոլորին արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: