Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերություն...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի համար, այս միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությունը դրական է։ Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք նույնպես շատ հաջող են զարգանում»,- նշել է Պուտինը։