Հունվարի 14-ին կմեկնարկեն Ryanair իռլանդական...

Սույն թվականի հունվարի 14-ին կմեկնարկեն Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան- Միլան երթուղով իրականացվող չվերթերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախատեսված է, որ օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 13։10-ին, եթե չառաջանան ուշացումներ:

Չվերթերի մեկնարկի կապակցությամբ օդանավակայանի ժամանման սրահում ճեպազրույցով հանդես կգան Ryanair ընկերության ներկայացուցիչը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: