Հրապարակվել են Ուկրաինայի ընտրությունների առա...

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է մշակել Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները։ Հաշվարկվել է քվեաթերթիկների 2,10%-ը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Վլադիմիր Զելենսկին ստացել է 27.49% ձայն, Պյոտր Պորոշենկոն՝ 17.53%, Յուլյա Տիմոշենկոն՝ 15.68%։

Առաջնորդների հնգյակը եզրափակում են Յուրի Բոյկոն և Օլեգ Լյաշկոն՝  9.39% և 8.89% ցուցանիշներով։

Exit poll-երի արդյունքների համաձայն՝ Վլադիմիր Զելենսկին ստացել է 30.6% ձայն, Պյոտր Պորոշենկոն՝ 17.8%, Յուլյա Տիմոշենկոն՝ 14.2%, Յուրի Բոյկոն՝ 9.7%, Անատոլի Գրիցենկոն՝ 7.1%։