ՀԿԾՀ նախագահը՝ գազի գնի բարձրացման մասին

Սահմանին Հայաստանի համար ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բարձրացման գումարի տարբերությունը վճարում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, և պետությունը այդ հարցում որևէ պարտք չի կուտակում:

Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը.

«Մշակվում է փաստաթուղթ առաջիկա հինգ տարիների համար սահմանին Հայաստանին մատակարարվող գազի գնի որոշակի մոդել ունենալու նպատակով։ Բանակցությունները իրականացվում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ, մասնակցում է Էներգետիկայի նախարարությունը ու «Գազպրոմ Արմենիա»-ն։ Եթե չեմ սխալվում ռուսական Գազպրոմից մասնագետների խումբ է եկել, քննարկել ենք գազամատակարարման սխեման, որը մինչև 2030-ը սպասվող ներդրումային ծրագրերն են, ինչպես նաև քննարկվել են մոտեցումներ ներքին գնի ձևավորման մասին։ Բանակցությունները շարունակվում են, հենց որոշակի արդյունք ունենանք, հանգիստ եղեք, կասենք»։