«ՀԵՐՔՈՒՄ. ««Սպայկա» ընկերության «արտադրած» պա...

«Սպայկա» ընկերությունը մեր «Սպայկա» ընկերության «արտադրած» պանրի առեղծվածը․ ՌԴ-ն պատժամիջոցնե՞ր է կիրառում Հայաստանի դեմ վերտառությամբ հոդվածի մասով հերքման տեքստ է ուղարկել, որը հրապարակում ենք առանց խմբագրման․

«Օրերս հայտնի դարձավ, որ «Սպայկա» ընկերության նորակառույց պանրի գործարանում արտադրված հայկական ընդհանուր առմամբ 21 տոննա կապույտ բորբոսով պանիրը 24 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում հարկադիր կանգնեցվելուց հետո վերադարձվել է Հայաստան։ Վերին Լարսի մաքսային անցակետը արգելեց հայկական պանրի մուտքը ՌԴ: Այս մասին տեղեկացրեց «Սպայկա» ընկերությունը:

Այս տեղեկատվության հետ կապված «Պոլիտիկ» (politik.am) լրատվական կայքը հերքում է իր http://politik.am/ ինտերնետային կայքում 2019 թվականի նոյեմբերի 13-ին հետևյալ հղմամբ http://politik.am/spayka-ynkerutyan-artadrats-panri-arextsvatsy-rd-n-patzhamijocner-e-kirarum-hayastani-dem  հրապարակված և իր ֆեյսբուքյան էջում հետևյալ հղմամբ տարածված https://www.facebook.com/politikyou/posts/2565179666894686 ««Սպայկա» ընկերության «արտադրած» պանրի առեղծվածը․ ՌԴ-ն պատժամիջոցնե՞ր է կիրառում Հայաստանի դեմ» վերտառությամբ հոդվածում Պոլիտիկի կողմից ներկայացված տվյալներն ամբողջությամբ, բացառությամբ Սպայկա ընկերության տարածած տեղեկատվության»,-ասվում է «Սպայկա» ընկերության տեքստում։: