Հայտնի է թե ինչ վիրահատության է եղել Բաբլոյան...

Այսօր Արա Բաբլոյանը հայտնել էր, որ երեկ իրեն վիրահատությունից հանել են, տարել են հարցաքննության, որից հետո նորից հետ է եկել ու շարունակել վիրահատությունը։ Առանձին հարցազրույցում նա նշել էր, որ 20 տարի պատրաստվել է այդ վիրահատությանը։

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն իր ֆեյսբուքի էջում գրում է․

«Առաջին անգամ Հայաստանում՝ «Արաբկիր» ԲԿ-ում, Բելառուսիայից ժամանած բժիշկների հետ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից: Վիրահատությանը մասնակցել է ԵՊԲՀ պրոֆեսոր Արտավազդ Բագրատիչը:

«Փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից այսօր արդեն իրականություն է, սա մեր բժշկության հերթական ձեռքբերումն է՝ շնորհիվ բժիշկ Բաբլոյանի։ Վիրահատությունն ամբողջովին իրականացվել է «Արաբկիր» բժշկական կենտրոնի միջոցներով»,- գրել է նա: