Արա Բաբլոյանն իրեն մի բանում է մեղավոր ճանաչո...

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը վստահեցնում է, որ իրեն կարող են մի բանում մեղադրել, որ նպաստել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն։ Անդրադառնալով իրեն որպես կասկածյալ ներգրավելու լրագրողների հարցին, նա ասաց․

«Մի բան կարող եմ ասել, որ ես ամեն ինչ արել եմ օրենքին ու Սահմանադրությանը համաձայն», - լրագրողների խնդրանքով ասաց Բաբլոյանն՝ անդրադառնալով իրեն որպես կասկածյալ ներգրավելուն։

ԱԺ նախկին նախագահն ասաց, թե մի քիչ նեղված է ՀՀ իրավապահներից։

«Մի քիչ նեղված եմ իրավապահ մարմիններից, բազմիցս բացատրեցի, որ 20 տարի է ՝ պատրաստվել եմ վիրահատությանը, նրանք ասին՝ դուք պետք է անհապաղ գաք, ես չուզեցա, որ հասարակությունը կարծի, թե ես խուսափում եմ ու անձամբ այցելեցի», - ասաց Բաբլոյանը։

Նա նշեց, թե մի բանում է վստահ. «Ինձ կարող են մի բանում մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, այդ հարցում հստակ կա մեղադրանք: Դա առանձին, արդեն, քննություն կլինի, եթե որոշեն դա քննել, կհաստատեն», - ասաց Արա Բաբլոյանը։