Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ ԱԳ նախարարների հան...

Ապրիլին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով ձեւավորվել են «մի ամբողջ շարք հումանիտար միջոցների հեռանկարներ»։ Այս մասին հինգշաբթի ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցությունների արդյունքներով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այն ժամանակ քննարկվում էին այդ թվում եւ պատանդ վերցված անձանց փոխանակման, զոհվածների մարմինների փոխանակման եւ լրագրողների փոխայցելությունների միջոցները, որպեսզի փոքր-ինչ լիցքաթավի իրադրությունը եւ վստահության մթնոլորտ ստեղծվի,- ասել է նա։- Լրագրողների գծով, որքան գիտեմ..., ԵԱՀԿ քարտուղարության միջնորդությամբ երկխոսությունն ընթանում է, հույս կա»։

«Իրավիճակը պատանդ պահվող անձանց հետ կապված պակաս լավատեսական է, բայց մենք, այնուամենայնիվ, ելնում ենք այն բանից, որ պետք է առաջ շարժվել այս ուղղությամբ»,- ավելացրել է նախարարը։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ելույթները նոյեմբերին նախատեսված ԵԱՀԿ խորհրդի շրջանակում՝ կարեւոր է օգտագործել այն բանի համար, որպեսզի «ձեւավորվի ավելի դրական մթնոլորտ» տարածաշրջանում հակամարտության իրավիճակում։ «Հենց դրա՝ դիրքորոշումները մոտեցնելու եւ փոխզիջման դուրս գալու համար են հարկավոր համանախագահների շարունակվող ջանքերը»,- ամփոփել է Լավրովը։