«Google»-ը պլանշետներ չի արտադրի

«Google» ընկերությունը հայտարարել է պլանշետների արտադրության դադարեցման մասին, այս մասին գրել է ընկերության ավագ փոխնախագահ Ռիք Օսթերլոհը՝ Twitter-ում:

«Այո՛, դա ճիշտ է։ «Google HARDWARE» թիմը կենտրոնանալու է բացառապես նոութբուքեր ստեղծելու վրա», - գրել է նա՝ նշելով, որ «Android և Chrome OS թիմերը 100 տոկոսով հանձնառու են այն գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությանը, որոնք պլանշետներ են թողարկում շուկայի բոլոր սեգմենտների համար»:

Հաղորդվում է, որ 12,3 դյույմ դիսփլեյով «Pixel Slate» պլանշետը ներկայացվել էր 2018 թվականի հոկտեմբերին: