«Գազպրոմ Արմենիան» կարող է գազի գնի բարձրացմա...

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կարող է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) գազի գնի բարձրացման հայտ ներկայացնել, այս մասին  ասել է հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ ավելացնելով, որ օրենքով ընկերությունը նման իրավունք ունի, բայց ինքը հույս ունի, որ նախնական պայմանավորվածությունները չեն խախտվի։

«Գազպրոմն» առաջիկայում մասնագիտական խումբ է գործուղելու Հայաստան` «Գազպրոմ Արմենիայի» հետ համատեղ քննարկումների նպատակով։

«Հենց որ լինեն որոշակի ավարտուն տեսքի մոտեցումներ, բնականաբար, դա կդրվի նաև հանրային քննարկման, բոլորը տեղյակ կլինեն՝ ինչ է քննարկվում»,-ասաց Բաղրամյանը։

Հարցին, թե հնարավոր է, որ սահմանին ռուսական գազի 15 տոկոս թանկացումը փոխհատուցվի «Գազպրոմ Արմենիայի» խնայողությունների հաշվին, պաշտոնյան պատասխանեց. «Նաև դրա հաշվին է փոխհատուցվելու: Երբ մոդելային քննարկումը կավարտենք, բոլոր հաշվարկները, մոտեցումները կդնենք հանրային քննարկման, նոր կոնկրետ որոշումներ կկայացնենք։ Բայց կոնկրետ ժամկետներ չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ, թե խումբը երբ կժամանի»: