Եվրոպական հանձնաժողովը մինչև 75.000 եվրո կտրա...

Եվրոպական միությունը և «EU4Digital» նախաձեռնությունն աջակցում են « The Global Hack » առցանց
հաքաթոնին, որը նախատեսված է ընթացիկ կորոնավիրուսային համավարակի պայմաններում հրատապ
անհրաժեշտության լուծումների մասով գաղափարների փոխանակման ու արագ մշակման համար:
«The Global Hack» հաքաթոնն անցկացվելու է ապրիլի 9-ից 12-ը՝ ամբողջությամբ առցանց ռեժիմով:
Մասնակցության համար հրավիրվում են բոլոր՝ իրենց բնագավառներում բոլոր արհեստավարժ մասնագետները,
գիտնականները, տեխնոլոգիական ոլորտի նվիրյալները, գործարար առաջնորդները, նախագծերի ղեկավարները,
մարքեթինգի փորձագետները, դիզայներներն ու նորարարներն՝ Արևելյան գործընկեր երկրներից և ամբողջ աշխարհից:
Առցանց հաքաթոնը կազմակերպել են Accelerate Estonia -ն, Garage48 -ը և Guaana -ն՝ Devpost -ի
աջակցությամբ:

Եվրոպական հանձնաժողովը մինչև 75.000 եվրո կտրամադրի «The Global Hack» հաքաթոնի հաղթող թիմերի
մրցանակային ֆոնդին: Լավագույն գաղափարների ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 100.000 եվրո:
ԵՄ-ն նաև ներդրում կունենա սկսնակ ձեռնարկությունների (ստարտափների), փոքր բիզնեսի ու էլեկտրոնային
առողջապահության ոլորտում կառավարության գործունեության հետ կապված մարտահրավերների հաղթահարման,
ինչպես նաև անհրաժեշտ ուղղություններում կենսունակ լուծումներ ապահովելու համար մասնագետների պատրաստման
գործում:

«The Global Hack»-ը նպատակ ունի միավորել աշխարհի տարբեր երկրների մարդկանց՝ գաղափարներով, նոու-
հաուներով ու լավագույն փորձով միմյանց հետ կիսվելու և, այդպիսով, ստեղծարար ու ճկուն լուծումների հանգելու
համար: Համաշխարհային կարգի մենթորների ու տաղանդաշատ թիմերի համախմբման միջոցով հնարավոր կլինի մշակել
լուծումներ՝ հանուն վաղվա օրվա: Հաքաթոնը կներկայացնի նորագույն լուծումներ, որոնք կարող են ի ցույց դնել, թե
ինչպես է հնարավոր թվային նորարարություններն օգտագործել տեղական հարևանությունները միմյանց կապելու և
առավել խոցելի վիճակում գտնվող անձանց օգնելու համար:

Այս առցանց իրադարձությունն արդեն իսկ մեծ ուշադրության է արժանացել ամբողջ աշխարհում. ի թիվս այլոց, այն
լուսաբանել են «Forbes» ամսագիր-ը, Silicon Republic-ը և CNN-ը: Այն նաև ներգրավել է համաշխարհային
մակարդակի մենթորների այնպիսի աստղաբույլի, ինչպիսիք են՝ OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը,
Էստոնիայի նախկին նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսն ու հանրային առողջապահության մասնագետ և
նյարդատեխնոլոգ Խալիան:

Յուրաքանչյուր ոք կարող է հավաքել 6-12 հոգանոց թիմ, ովքեր նվիրված են գաղափարին: Թիմի ղեկավարը պետք է
գաղափարն ու դրա անվանումը գրանցի Guaana -յի միջոցով: Հաքաթոնի ընթացքում մասնակիցները կմշակեն իրենց
լավագույն և ամենալուսավոր գաղափարները, որպեսզի արձագանքեն ընթացիկ սոցիալ-տնտեսական ճգնաժամին և
աջակցեն դրա հետևանքների վերացմանը: Reddit-ում գործող էջի միջոցով յուրաքանչյուր մասնակից անձ ոք կարող է
ներկայացնել իր գաղափարը՝ այլ օգտատերերի հետադարձ կապի և գործընկերներ գտնելու համար, ինչպես նաև՝
ծանոթանալ հայտի ներկայացման կանոններին: