Ես տիկնիկ չեմ, որ ինչ ուզեք՝ անեք. Քոչարյանի...

Այն բանից հետո, երբ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և Յուրի Խաչատուրովի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանի միջնորդությունները, դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին, դատավորին ինքնաբացարկ հայտնեց Մարտի 1-ի տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, ով դա արեց այլ հիմքերով` նշելով.«Դանիելյանը դատավոր է նշանակվել Քոչարյանի նախագահության ժամանակ ու նրան չեն ճանաչում որպես սկզբունքային ու արդարության համար պայքարող դատավորի»:

Ինքնաբացարկ հայտնելու ժամանակ, երբ դատավորը դահլիճին կարգի հրավիրելու համար փորձեց ընդհատել Սաֆարյանին՝ հայտարարելով, որ ինքն է նիստը վարում, տիկին Սաֆարյանը նշեց՝ «Ինչո՞ւ եք խանգարում։ Ես տիկնիկ չեմ, որ ինչ ուզեք՝ անեք»: